14:50 | 14.11.23 | Նորություններ | 1954
Նոյեմբերի 17-ին Ձեռներեցության համաշխարհային շաբաթի (GEW Armenia 2023) շրջանակում Startup Grind Yerevan-ը կազմակերպում է «արագ ժամադրությունների» ձեւաչափով միջոցառում։
Ստարտափները, ներդրողները, մենտորները եւ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգերի ներկայացուցիչները կարող են հանդիպել եւ մասնակցել ակտիվ նեթվորքինգի։
Մասնակիցները կբաժանվեն զույգերի եւ կհանդիպեն 1:1 ֆորմատով՝ հանգիստ, զվարճալի եւ անձնական զրույցների համար: Առաջին «ժամադրությունը» կտեւի 6 րոպե։ Երբ ժամանակը սպառվի, մասնակիցները պետք է առաջ շարժվեն, որպեսզի հանդիպեն նոր մարդկանց:
Տեղերը սահմանափակ են, ուստի հարկավոր է նախապես գրանցվել այստեղ։