Ձեռներեցության համաշխարհային շաբաթի (GEW) շրջանակում Renderforest-ը նոյեմբերի 15-ին հրավիրում է մասնակցել Ձեռներեցությունից կրթություն պանելային քննարկման։
Միջոցառման ընթացքում կքննարկվեն, թե ինչպես են ձեռներեցներն ու ձեռներեցությունը ստեղծում պահանջարկ կրթության համար, ինչպիսի կրթություն է այսօր անհրաժեշտ արդի աշխատաշուկայում զբաղվածություն ունենալու համար, կրթության ինչ հնարավորություններ են ստեղծում ձեռներեցներն ու նորարար բիզնեսները Հայաստանում եւ աշխարհում։
Քննարկման բանախոսներ են՝
• Krisp-ի եւ BigStoryVC-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը,
• Renderforest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը,
• Fimetech-ի եւ Chessify-ի համահիմնադիր Գոռ Վարդանյանը,
• Կրթության մեթոդաբանության փորձագետ Արեգ Թադեւոսյանը,
• Ameriabank-ի Տաղանդների կառավարման եւ ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը,
• Team Telecom Armenia-ի եւ intent.ai-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։
Մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը
10:30 | 19.08.24 | Հոդվածներ
Zenbook S 16. ASUS-ի նորույթն՝ արհեստական բանականության գործառույթներով