X-ի (նախկին Twitter) նոր տարբերակում Premium օգտատերերի անձնական հաղորդագրությունների բաժնում ավելացվել է աուդիո եւ տեսազանգեր կատարելու գործառույթ:
Իլոն Մասկը հաստատել է մեկնարկը, սակայն չի նշել, թե արդյոք բաժանորդները կկարողանան անվճար զանգեր կատարել: Օգտատերերից մեկը հայտնել է, որ զանգ կատարելիս սոցիալական ցանցը խնդրել է վճարել Premium սակագնի համար։
Զանգ կատարելու համար անհրաժեշտ է գնալ անձնական հաղորդագրությունների բաժին, բացել երկխոսություն ցանկալի օգտատիրոջ հետ, սեղմել հեռախոսի պատկերակը վերին աջ անկյունում եւ ընտրել ձեւաչափը՝ աուդիո կամ վիդեո: Զանգի ժամանակ, ինչպես շատ այլ հավելվածներում, կարող եք անջատել տեսագրությունն ու խոսափողը, ինչպես նաեւ ձայնը: