15:37 | 29.08.23 | Նորություններ | 1241

OpenAI-ը թողարկել է ChatGPT-ի նոր տարբերակ բիզնեսների համար

OpenAI-ը թողարկել է ChatGPT-ի ձեռնարկատերերին ուղղված տարբերակը, որը խոստանում է պաշտպանել բիզնեսի տվյալները, քանի որ շատ ընկերություններ ցանկություն ունեն օգտագործել հարթակը, բայց անհանգստանում են գաղտնիության եւ անվտանգության մասին:

OpenAI-ից նշում են, որ ChatGPT Enterprise-ն առաջարկում է ավելի լավ անվտանգություն եւ գաղտնիություն, անսահմանափակ արագությամբ մուտք դեպի GPT-4, տվյալների ավելի հզոր վերլուծություն, որպեսզի ընկերությունները տեղեկատվությունը շատ ավելի արագ հասկանան եւ ChatGPT-ին ավելի բարդ հարցեր տալու հնարավորություն ունենան:

Գաղտնիությունն ու անվտանգությունը մտահոգություն են պատճառել այն ձեռնարկություններին, որոնք վախենում են, որ իրենց տվյալները կարող են օգտագործվել ChatGPT-ի ուսուցման համար։ Նրանք անհանգստացած են, որ գործիքի օգտագործումը կարող է պատահաբար բացահայտել հաճախորդների զգայուն տեղեկատվությունը AI մոդելներին:

ChatGPT Enterprise-ի օգտատերերը կունենան վերահսկողություն եւ սեփականության իրավունք իրենց տվյալների վրա, որոնք ընդհանրապես չեն օգտագործվի GPT-ի վերապատրաստման համար:

Այլ առանձնահատկություններ, ինչպիսիք են ChatGPT-ի ընկերության տվյալների վերաբերյալ գիտելիքների անհատականացումը եւ նույնիսկ ավելի առաջադեմ վերլուծական գործիքները, կգործարկվեն շուտով: Նաեւ կառաջարկվի ChatGPT Enterprise-ի մատչելի տարբերակներ փոքր թիմերի համար: