11:04 | 25.08.23 | Նորություններ | 1690
Եղեգիս համայնքի Շատին գյուղում ֆերմերներն արդյունավետ են համարում Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ծրագիրը:
Դրա իրական արդյունքն առանց բերքի կորստի իրականացվող մեղրաքամն է: Շարժական «էլեկտրական հովիվներն» ապահովել են դրանք տեղից տեղ տանելու եւ շատ արագ նոր տարածքում նորից ցանկապատելու ճկունությունը:
Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) էկոհամակարգի պահպանման մասին հոգ են տանում գրեթե ամենօրյա ռեժիմով՝ երկարատեւ արդյունք ապահովող ծրագրերի միջոցով:
Տարիների գործընկերներն առաջնահերթություն են համարում համայնքներում նոր տեխնոլոգիաների ներդրման գործընթացն ու դրանց կիրառման նպատակով իրականացվող դասընթացները:
Ֆերմերը կարող է 10-15 րոպեում ցանկապատել 1 Հա տարածք: Բնապահպանական մարտահրավերները լուծվում են նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ՝ ձեւավորելով էկոլոգիական գիտակցություն: