14:14 | 23.08.23 | Նորություններ | 8806
Yandex Go-ն Հայաստանում գործարկել է արժեքի ինդեքս, որն ուղեւորությունների պլանավորումն ավելի հարմար եւ արդյունավետ կդարձնի: Այն ոչ միայն ցույց կտա տվյալ պահին պահանջարկի մակարդակը, այլեւ գների օրինաչափ տատանումն օրվա ընթացքում։
Հավելվածում հայտնվել է հատուկ գրաֆիկ, որն օգնում է որոշում կայացնել՝ արժե՞ հենց հիմա մեքենա պատվիրել, թե՞ մի քիչ սպասել ՝ պիկ ժամից խուսափելու եւ գումար խնայելու համար:
Այսպիսի գրաֆիկ կազմելու համար ալգորիթմը միանգամից մի քանի կարեւոր ցուցիչի տվյալ է համեմատում։ Այն վերլուծում է մերձակայքում գտնվող ազատ մեքենաների քանակը եւ այդ երթուղով ուղեւորության արժեքն անցած չորս շաբաթվա ընթացքում։
«Ժամանակահատվածը պատահական չէ ընտրված․ այս օրերի ընթացքում գնահատման համար բավարար տվյալներ են հավաքագրվում։ Միեւնույն ժամանակ, որպես կանոն, եղանակային եւ ճանապարհային պայմաններն են լինում միանման։
Եթե ուղեւորության արժեքը սովորականից բարձր է կամ ցածր, հավելվածը դա եւս կնշի՝ ցույց տալով, թե կոնկրետ որ գործոններ են ազդել դրա վրա:
Yandex Go-ում կան տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս խնայել նույնիսկ բարձր պահանջարկի դեպքում: Օրինակ՝ ալգորիթմը կարող է առաջարկել ուղեւորության ավարտից հետո մի քանի րոպե քայլել դեպի վերջնական հասցե»,- ասված է հաղորդագրությունում: