Ամփոփվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպված AI-Code battle մրցույթը։
Մրցույթի հիմնական նպատակն էր զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը եւ խթանել արհեստական բանականությամբ աշխատող գործիքների ու լուծումների կիրառությունը։
AI code battle-ում հաղթող է ճանաչվել հետեւյալ 3 նախագիծը՝
• «stAIIlist» թիմ՝ «Արհեստական բանականությամբ աշխատող գործիքների ստեղծարար կիրառությամբ ստեղծված նախագիծ» անվանակարգում։
• «PPlot» թիմ՝«Արհեստական բանականությամբ աշխատող գործիքների լայնածավալ կիրառությամբ ստեղծված նախագիծ» անվանակարգում։
• «Signhub» թիմ՝ «Արհեստական բանականությամբ աշխատող գործիքների արդյունավետ կիրառությամբ կրթական նախագիծ/մոդել» անվանակարգում։
Հաղթող նախագծերի հեղինակներն ստացել են դրամական պարգեւներ՝ յուրաքանչյուր անվանակարգի համար 500 000 ՀՀ դրամի չափով։
Մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 17 անհատ/թիմ, որոնք արհեստական բանականությամբ աշխատող գործիքների օգնությամբ մշակել էին նորարարական լուծումներ։