Սպորտի, զվարճանքի եւ մեդիայի ոլորտում տեսանյութերի տարածման ու մոնետիզացիայի համաշխարհային առաջատար Endeavor Streaming-ն այսուհետեւ SADA-ի միջոցով կօգտվի Google Cloud ծառայություններից:
Նորությունը վերաբերում է վիդեո սթրիմինգի ամբողջ աշխատանքային հոսքին:
Endeavor Streaming-ը թվային վիդեո տեխնոլոգիական ընկերություն է, որն ապահովում է տեսանյութերի արագ եւ հուսալի տարածում: Endeavor Streaming-ի իրական ժամանակում վերլուծության եւ մեքենայական ուսուցման վրա հիմնված հարթակը թույլ է տալիս վերլուծել լսարանի ներգրավվածությունը եւ բիզնեսի մետրիկաները՝ բացահայտելու նոր դիտողներին եւ կանխատեսելու, թե որ օգտատերերը, ամենայն հավանականությամբ, չեն դիտի կամ կդիտեն կոնտենտը, ինչն օգնում է ավելի բարձր եկամուտ ապահովել:
Իր բազմաթիվ ծառայությունների հետ մեկտեղ, SADA-ն ընկերություններին նաեւ առաջարկում է հիբրիդային եւ բազմամպային ծառայություններ: Փորձագետներն օգնում են միավորել ամպային միգրացիան եւ արդիականացումը մեկ քայլի մեջ՝ վերացնելով կոդերը կրկնակի գրելու ժամանակատար գործը եւ ձեռքով կատարվող ծախսատար գործընթացները: