14:29 | 08.08.23 | Նորություններ | 2160

1 ոսկե, 4 արծաթե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում

Հայաստանի մասնակիցները 1 ոսկե եւ 4 արծաթե մեդալ են նվաճել Բուլղարիայի Բլագոեւգրադ քաղաքում կայացած 30-րդ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition):

Ոսկե մեդալի արժանացել է Ռուբեն Համբարձումյանը, արծաթե մեդալների՝ Գագիկ Մելքումյանը, Վահագն Հովհաննիսյանը, Վահրամ Ասատրյանը (Երեւանի պետական համալսարան) եւ Արման Ֆահրադյանը (Հայ-ռուսական համալսարան)։ Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է Կարեն Քեռյանը:

Օլիմպիական թիմը մարզել են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գեւորգյանը, Արման Բայրամյանը եւ Տիգրան Հակոբյանը:

Օլիմպիադային մասնակցել է աշխարհի 70 համալսարանի թիմերի շուրջ 393 ուսանող: