14:19 | 24.07.23 | Նորություններ | 1349

Twitter-ը հրաժեշտ է տվել կապույտ թռչունին

Twitter-ը փոխել է իր ապրանքանշանը. կապույտ թռչունը փոխարինվել է պաշտոնական նոր X լոգոտիպով:

Իլոն Մասկն իր էջում հրապարակել է ընկերության գլխավոր գրասենյակի լուսանկարը՝ նոր տարբերանշանի պրոյեկցիայով։ Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ x.com տիրույթն այժմ ավտոմատ կերպով օգտատերերին կտանի դեպի Twitter:

The Verge-ի փոխանցմամբ՝ Twitter-ի աշխատակիցները փոփոխության մասին տեղեկացվել են էլեկտրոնային նամակով, որի վերջում նշված է եղել, որ այն կլինի Twitter.com տիրույթից Մասկի վերջին նամակը: