13:37 | 18.07.23 | Նորություններ | 1108

Intel-ը 9 մլն դոլար է ներդրել մարդանման ռոբոտներ արտադրող Figure-ում

Intel Capital վենչուրային ընկերությունը գնել է Figure-ի բաժնետոմսերը: Intel-ի ներդրումներն ու փորձաքննությունը կօգնեն արագացնել Figure 01 կոմերցիոն ինքնավար մարդանման ռոբոտի թողարկումը: Գործարքի մանրամասները չեն հրապարակվել։

Intel Capital-ի կառավարիչ Մարկ Լիդոնի խոսքով՝ ստարտափը ներուժ ունի փոխելու արհեստական ինտելեկտի մասին մտածելակերպը եւ ազդելու աշխատուժի տնտեսության վրա։

Figure-ն արհեստական ինտելեկտով ռոբոտ է կառուցում, որը կարող է փոխարինել մարդկանց պահեստներում, լոգիստիկայում, արտադրությունում եւ մանրածախ առեւտրում:

Ընկերությունն առաջին անգամ իր մշակած ռոբոտը ցուցադրել է մարտին։ 170 սմ բարձրությամբ եւ 60 կգ քաշով սարքը կարող է բարձրացնել մինչեւ 20 կգ եւ շարժվել 1,2 մ/վ արագությամբ, հայտնում է ընկերությունը։ Մարտկոցի մեկ լիցքավորման դեպքում շարունակական շահագործման ժամանակը հինգ ժամ է:

Ձեռնարկատեր Բրետ Ադքոքը հիմնադրել է Figure-ը 2022 թվականի մայիսին՝ ծախսելով 100 միլիոն դոլար։ Մեկ տարի աշխատելուց հետո ընկերությունը 70 մլն դոլար է հավաքել Parkway Venture Capital-ից, Aliya Capital-ից, Bold Ventures-ից եւ այլն: Ստարտափում աշխատում է 40 մարդ, այդ թվում՝ Boston Dynamics, Tesla, Apple եւ այլ ընկերությունների նախկին աշխատակիցներ։