14:17 | 28.06.23 | Նորություններ | 2419
Lucky Carrot-ը ներդրումային արշավ է սկսել Republic ֆինանսական հարթակում, որը հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել ընկերություններում սկսած $150-ից:
Ընկերության մեջ ներդրում կատարել եւ աջակցել հնարավոր է այստեղ։
Lucky Carrot-ը վիրտուալ գազարներով միմյանց «Շնորհակալություն» հայտնելու հարթակ է, որը, չափելով աշխատակիցների ներգրավվածությունը, դուրս է բերում իրական խնդիրներն ու գործիքներ տալիս՝ դրանք լուծելու։
Նպաստելով ընկերության մշակույթի ձեւավորմանն ու պահպանմանը՝ հարթակը նաեւ օգնում է ժամանակին կանխատեսել, թե որ աշխատակիցներն են ընկերությունը լքելու ռիսկային գոտում եւ հակառակը՝ ովքեր են ընկերության մշակույթի կրողները։
Ընկերությունը ստեղծել է հնարավորություն մարդկանց շնորհակալություն ասել ու վիրտուալ գազարներ ուղարկել ոչ միայն ընկերության ներսում, այլեւ՝ դրանից դուրս այն հարթակներում, որտեղ նրանք աշխատում են, սովորում, շփվում։
Lucky Carrot-ը 2021 թվականին արժանացել է Product Hunt-ի Golden Kitty մրցանակին՝ որպես լավագույն SaaS պրոդուկտ։
2022-ին գործարկել է 2-րդ տարբերակը, որը բեկումնային փոփոխություն է մտցրել պրոդուկտի կառուցվածքում ու բիզնես մոդելում, որի մասին կարող եք ընթերցել iTel.am-ի հարցազրույցը համահիմնադիր Մարիամ Գյուլումյանի հետ այստեղ։