15:12 | 22.06.23 | Նորություններ | 1763

Երեւանում կանցկացվի Bsides կիբերանվտանգության ոչ ֆորմալ համաժողով

Հունիսի 23-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia կիբերանվտանգության նախաձեռնության շրջանակում Հայաստանում առաջին անգամ կանցկացվի BSides Yerevan 2023 կիբերանվտանգության ոչ ֆորմալ համաժողովը։

BSides-ն աշխարհում լայն տարածում ունեցող եւ ոլորտի հեղինակավոր միջոցառումներից է, որն անցկացվում է 60-ից ավելի երկրի 220 քաղաքում։ Այս տարի միջոցառումը հյուրընկալվում է Երեւանում. կանցկացվի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում:

Համաժողովի նպատակն է երիտասարդ մասնագետների շրջանում խթանել գիտելիքների, հմտությունների եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ խրախուսել կիբերանվտանգության ոլորտում նոր կապերի ձեւավորումը։ Միջոցառմանը ելույթներով հանդես կգան կիբերանվտանգության ոլորտի մասնագետներ Հայաստանից եւ արտերկրից:

Մանրամասներին ծանոթանալ ու գրանցվել հնարավոր է այստեղ։

Միջոցառման գլխավոր գործընկերն է Hexens ընկերությունը: