14:29 | 09.06.23 | Նորություններ | 2016
Հունիսի 27-ին կմեկնարկի "Scientific Computing with Julia language” անվճար դասընթացը «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո։
"Scientific Computing with Julia language” դասընթացին գրանցվել հնարավոր է այստեղ։
«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի հիմնական նպատակը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման ապահովումն է՝ բարձր արտադրողականությամբ հաշվարկների, ամպային տեխնոլոգիաների, մեծ եւ լայնամասշտաբ տվյալների վերլուծության եւ արհեստական բանականության ոլորտներում մասնագիտացված նորարարական լուծումներ ստեղծելու, ինչպես նաեւ որակավորված մասնագետներ պատրաստելու համար։
Այս ծրագրով նախատեսվում է անվճար դասընթացների շարք հետեւյալ թեմաների շուրջ՝
• Գերհամակարգիչներ,
• Բարձր արտադրողականությամբ հաշվարկներ (HPC),
• Ամպային տեխնոլոգիաներ,
• Մեծ տվյալներ։
Ծրագիրն իրականացնում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) եւ Հայ Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC)՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ համատեղ։