11:52 | 05.05.23 | Նորություններ | 6530

LIT Academy-ն մեկնարկում է Հայաստանում ՏՏ առաջնորդության զարգացման երկու ծրագիր

Leadership in Tech (LIT) Academy-ն հայտարարել է Manage People ծրագրի երկու խմբերի մեկնարկի մասին:

Խմբերից մեկը նախատեսված է սկսնակ տեխնոլոգիական առաջնորդների համար, իսկ մյուսը՝ փորձառուների:

Ծրագիրը  նախատեսված է տեխնոլոգիական թիմերի առաջնորդների եւ ավագ մասնագետների համար, ովքեր ձգտում են զարգացնել իրենց կառավարման եւ առաջնորդության հմտությունները:

Այն ներառում է խմբային հանդիպումներ, նեթվորքինգ միջոցառումներ, պանելային քննարկումներ եւ փակ միջոցառումներ՝ առաջարկելով մասնակիցներին գիտելիքների փոխանակման փորձ: Բացի այդ, ծրագրի մասնակիցները կունենան.

•    34 ժամյա ֆասիլիտացիոն հանդիպումներ,
•    12 ժամյա ֆասիլիտացիոն հանդիպումներ քաղաքից դուրս,
•    եռամսյա անհատական հանդիպումներ մենթորների հետ,
•    ամենամյա ոչ ֆորմալ հանդիպումներ քաղաքից դուրս մենթորների եւ փորձագետների հետ,
•    հասանելիություն տեխնոլոգիական կազմակերպությունների առաջնորդների փակ համայնքին եւ միջոցառումներին,
•    հասանելիություն բոլոր դասընթացների նյութերին,
•    LIT Academy-ի առաջնորդության զարգացման վկայական:

Ծրագիրը կմեկնարկի հունիսին: Դիմելու վերջնաժամկետը մայիսի 28-ն է: Հայտադիմումը լրացնել հնարավոր է այստեղ։

LIT-ը միտված է տեխնոլոգիական ոլորտի առաջնորդության խթանմանն ու զարգացմանը:  Ծրագրում ներգրավված են եւ իրենց անմիջական շարունակական աջակցությունն են ցուցաբերում ոլորտի հանրահայտ ընկերությունների մի շարք առաջատար փորձագետներ։