17:05 | 17.04.23 | Նորություններ | 1377

Անիմացիոն ֆիլմերի պաստառների մրցույթ 10-18 տարեկան պատանիների համար

Հայկական անիմացիայի 85-ամյակի առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ։

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 10-18 տարեկան պատանիները Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից: Մասնակիցները կարող են լինել ինչպես կրթական հաստատություններ հաճախող, այնպես էլ որեւէ մասնագիտական հաստատություն չհաճախող եւ պարզապես ստեղծագործող երեխաները։

Հիմնական նպատակը երեխաներին հայկական անիմացիայի հարուստ ժառանգությանը հաղորդակից դարձնելն է, պաստառների ստեղծման ավանդույթներին, տեխնիկաներին եւ նորարարական մոտեցումներին ծանոթացնելը։ Ընտրվել է շուրջ 80 ֆիլմ՝ շեշտադրելով հատկապես 1900-2000-ական թվականներին ստեղծված «Ոսկե ֆոնդը»։

Պատանիները կմասնակցեն վարպետության առցանց դասերի, որոնք կվարեն ոլորտի լավագույն մասնագետները եւ տեսական ու գործնական գիտելիքներ եւ հմտություններ կփոխանցեն անիմացիայի, պաստառների եւ գրաֆիկ դիզայնի մասին:

Միջոցառման ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ: