12:39 | 17.04.23 | Նորություններ | 1292

Իլոն Մասկը OpenAI-ի հետ «մրցելու» համար հիմնել է X.AI ընկերությունը

Իլոն Մասկն արհեստական բանականության ոլորտում հիմնել է նոր X.AI ընկերություն, որը «կմրցի» OpenAI-ի հետ։

Մասկը նշված է որպես X.AI-ի միակ տնօրեն, իսկ Morgan Stanley-ի նախկին բանկիր Ջարեդ Բուրչալը, որ կառավարում է Մասկի ընտանիքի կապիտալը, գործավարն է: WSJ-ի տվյալներով՝ ընկերությունն արձանագրել է 100 միլիոն բաժնետոմս վաճառելու պլաններ։

AI ստարտափի գործարկումը Մասկի համար հնարավորություն է «մրցակցել» OpenAI-ի՝ ChatGPT-ի հետ, որը նա համահիմնել է 2015 թվականին: Ձեռնարկատերը OpenAI-ից հեռանալու որոշում է կայացրել 2018 թվականին՝  «ապագայում շահերի հնարավոր բախման» պատճառով։

Tesla-ի, SpaceX-ի եւ Twitter-ի ղեկավարը վերջին մի քանի ամսվա ընթացքում ոլորտի լավագույն նախագծերից հավաքում է հետազոտողների եւ մշակողների թիմ: Նրանց թվում է, օրինակ, DeepMind-ի (պատկանում է Alphabet-ին) նախկին աշխատակից Իգոր Բաբուշկինը։ Մասկը նաեւ փորձել է ներգրավել OpenAI-ի մասնագետներին, սակայն դեռ չի հասել «հատուկ հաջողության», գրում է WSJ-ը։

Բացի այդ, ձեռնարկատերը բանակցում է SpaceX-ի եւ Tesla-ի ներդրողների հետ՝ առաջարկելով նրանց ներդրումներ կատարել նոր X.AI-ում:

Մասկի ակտիվ քայլերն արհեստական բանականության զարգացումներն սկսելու համար տարակուսանք են առաջացրել շուկայի խաղացողների մոտ, նշում է FT-ն։ 2023 թվականի մարտին նա բաց նամակ էր ստորագրել՝ կոչ անելով կասեցնել «AI-ի մշակման փորձերը»։ Նա նաեւ AI-ն անվանել էր քաղաքակրթության ապագայի հիմնական սպառնալիքներից մեկը եւ քննադատել OpenAI-ին նեյրոնային ցանցերի զարգացման չափազանց «առեւտրային» տեսակետի համար: