13:49 | 13.04.23 | Նորություններ | 1869
«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը՝ Նորարարության խթանման եւ հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ մեկնարկում է «Աերոտիեզերական ինժեներության ներածություն» դասընթացը։
Դասընթացն անվճար է:
Կարող են դիմել նրանք, ովքեր աերոտիեզերական ինժեներության ոլորտում մասնագիտանալու ներուժ ունեն:
Եթե ունեք ինժեներական եւ ոչ ինժեներական, ֆիզիկայի եւ քիմիայի գիտելիքներ, տիրապետում եք օտար լեզուների, ունեք պատասխանատվության բարձր զգացում եւ կազմակերպչական հմտություններ եւ պատրաստ եք ձեռք բերել նոր հմտություններ եւ գիտելիքներ, կարող եք դիմել այս հղմամբ:
Ուսուցման տեւողությունը՝ 16 շաբաթ, շաբաթական 12 ժամ:
Ընտրությունը կկատարվի հարցազրույցի հիման վրա:
Հատուկ տեղեր են նախատեսված 44 օրյա արցախյան պատերազմի մասնակիցների եւ զոհվածների ընտանիքների անդամներին համար:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2023թ. ապրիլի 29-ը: Դասերի մեկնարկը՝ 2023 թվականի մայիսի 1-ից:
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել. +37493398963 եւ +37493300277 հեռախոսահամարներով:
Կարդացեք նաեւ.
Պատերազմի մասնակիցները դնում են աերոտիեզերական մեքենաշինության հիմքերը
Արեն Մեհրաբյանի երազանքն ու ծնողական պարտքի զգացումը