15:51 | 10.04.23 | Նորություններ | 9253
Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղին աջակցել են արտաքին լուսավորության ամբողջովին նոր ենթակառուցվածք ստեղծելու հարցում։
Ծրագրի առաջին փուլն այստեղ իրականացվել է 2019 թվականին: Տեղադրվել է 38 LED լուսարձակ, լուսավորվել է գյուղի գլխավոր փողոցը՝ Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհը (1450մ):
Նոր տեխնոլոգիաներով աշխատող էներգախնայող համակարգի ներդրման երկրորդ փուլով 2022-ի տարեվերջին տեղադրվել է 43 LED լուսարձակ, լուսավորվել 1550 մ երկարությամբ երկրորդական փողոց: Ընդհանուր առմամբ, տեղադրվել է 81 LED լուսարձակ, լուսավորվել է 3000 մ ճանապարհ:
Բնապահպանական եւ էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է՝ բյուջետային համեստ միջոցներ ունեցող համայնքների համար. էականորեն կրճատվում է էներգիայի ծախսը՝ խնայված միջոցների հաշվին թեթեւացնելով գյուղի ֆինանսական բեռը:
Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համագործակցության արդյունքում 2022 թվականին Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար ներդրվել է ավելի քան 120 մլն դրամ: