«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (GTC ) «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո հայտարարում են «Interactive Information Design» դասընթաց 15-ից 29 տարեկան մարզաբնակ երիտասարդների համար:
Դասընթացի շրջանակում մասնակիցները խորացված կերպով կուսումնասիրեն՝
• Graphic Recording,
• Digital art,
• Copywriting,
• Motion and Character Design,
• Interactive Illustrations,
• Gamification,
• Coding։
Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 16-ն է, ծրագրի տևողությունը՝ 5 ամիս, ձևաչափը՝ լսարանային՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։
Դասընթացին մասնակցելու համար առցանց հայտաձևը լրացնել կարող եք այստեղ։ Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է թեստավորման և հարցազրույցի միջոցով։