12:16 | 24.03.23 | Նորություններ | 1684

Britive-ը $20,5 միլիոն ներդրում է ստացել

Հայ հինադիր ունեցող Britive ընկերությունը հայտարարել է $20,5 միլիոն  Series B ներդրման մասին՝ Pelion Venture Partners-ի գլխավորությամբ։

Գործարքին մասնակցել են նաեւ Liberty Global Ventures, Crosslink Capital եւ One Way Ventures վենչուրայի ֆոնդերը:

Britive-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Արտյոմ Պողոսյանի խոսքով՝ այն ուղղվելու է հաճախորդների հաջողությունների, մարքեթինգի եւ վաճառքների, ինչպես նաեւ պրոդուկտի զարգացմանը։

«Այս ֆինանսավորումը վկայում է մեր հարթակի հաջողության մասին՝ ապահովելու Fortune 500 ընկերությունների, խոշոր եւ միջին ձեռնարկությունների ամպային անվտանգության կարիքները։ Այս ներդրումով Britive-ը դիրքավորվում է շարունակաբար զարգացնելու տեխնոլոգիան եւ ընդլայնելու մեր հաճախորդների հաջողության հնարավորությունները՝ աջակցելով մեր աճող պորտֆելի հաճախորդ ձեռնարկություններին», - նշել է Արտյոմ Պողոսյանը:

Britive-ը ամպային տեխնոլոգիաների անվտանգության լուծում է տրամադրում խոշոր և միջին ձեռնարկություններին՝ առողջապահության, ավտոմոբիլային, առևտրի, մեդիայի և այլ ոլորտներում։