13:57 | 10.03.23 | Նորություններ | 2984

ՀԲԸՄ Հայաստանը հայտեր է ընդունում «Կին ծրագրավորողներ» ծրագրի համար

ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է դիմում-հայտերի ընդունում իր «Կին ծրագրավորողներ» ծրագրի հինգերորդ խումբը համալրելու նպատակով:

Ծրագրի մասնակից կանանց կառաջարկվի անվճար ստանալ հետեւյալ մասնագիտացումները.

•    Vue.JS
•    Node.JS (+Express)
•    Android
•    QA Automation
•    Data Analytics

Դիմել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող կանայք, որոնք ուսանող չեն, չեն աշխատում ՏՏ ոլորտում, չունեն բարձր անձնական եկամուտ եւ չեն հանդիսանում ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի ներկա եւ նախկին շահառու։  

Դիմում-հայտն անհրաժեշտ է լրացնել մինչեւ 2023 թ. մարտի 31-ը՝ ժամը 17։00-ն այս հղումով:

Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ:  

Դասընթացները կմեկնարկեն 2023թ. հունիս ամսից:
 
Մարտի 15-ին, 20-ին, 24-ին, 27-ին եւ 30-ին՝ ժամը 12։00-ին կկազմակերպվեն տեղեկատվական առցանց հանդիպումներ, որոնց ժամանակ ծրագրի պատասխանատուները կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին։

Տեղեկատվական հանդիպումներին կարող եք միանալ՝ այցելելով այստեղ:
 
Այլ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել 060 72 22 16 հեռախոսահամարով կամ womencoders@agbu.am էլեկտրոնային հասցեով: