15:30 | 02.03.23 | Նորություններ | 1755

Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին թողարկել է նոր սոցցանց

Twitter-ի համահիմնադիր եւ նախկին գործադիր տնօրեն Ջեք Դորսին թողարկել է Bluesky անունով նոր սոցիալական ցանց:

Այն երկար ժամանակ մշակման փուլում է եղել. այժմ թողարկվել է բետա տարբերակը App Store-ում, գրում է TechCrunch-ը։

Ապակենտրոնացումը դարձել է Bluesky-ի հիմնական առանձնահատկությունը, ծառայությունը գործում է Authenticated Transfer Protocol (AT) բաց ստանդարտի հիման վրա անկախ սերվերով: Պարզ ասած՝ նախագիծը չի պատկանում կոնկրետ բիզնեսի, ինչը նշանակում է, որ օգտատերերի գործողությունների վրա ազդեցությունը նվազագույն կլինի։

photo © Bluesky


TechCrunch-ի հաղորդմամբ, Bluesky-ն իր հնարավորություններով գործնականում կրկնօրինակում է Twitter-ը. տեքստային հրապարակումները թույլատրվում են մինչեւ 256 նիշ, լուսանկար կցելու, օգտատերերին բաժանորդագրվելու, «լայքերի», կիսվելու, մեկնաբանություններ անելու գործառույթները նույնպես կան։

Թեեւ հավելվածը հասանելի է միայն հրավերով, սակայն App Store-ում հայտնվելը կարող է վկայել մոտալուտ ամբողջական թողարկման մասին: