14:35 | 08.02.23 | Նորություններ | 2011
Microsoft-ը ներկայացրել է Bing որոնողական համակարգի թարմացված տարբերակը, որը զինված է արհեստական բանականությամբ՝ OpenAI-ի ChatGPT չատբոտի հիման վրա։
ChatGPT չատբոտի վրա կառուցված Bing-ը կներդրվի Microsoft-ի Edge բրաուզերի նոր տարբերակներում, իսկ ավելի ուշ՝ նաեւ Windows 11 օպերացիոն համակարգում, որտեղ այն կդառնա ԱԲ օգնական բոլոր օգտատերերի համար։
Ինչպես նշում է Microsoft-ը, նոր Bing որոնումը եւ նոր Edge բրաուզերը մի շարք հնարավորություններ ունեն, այդ թվում՝ բարելավված որոնում, ամբողջական պատասխաններ, չատի նոր փորձառություն, ստեղծարարություն, Microsoft Edge-ի նոր ինտերֆեյս: Պատասխանների դասական տարբերակը կլինի ձախից, իսկ բոտի հուշումներն՝ աջից:
Որոնման տողում հնարավոր կլինի գրել մինչեւ 1000 նիշ, իսկ հարցումները կլինեն առարկայական, օրինակ՝ «ինչո՞վ փոխարինել ձուն թխվածք պատրաստելիս» եւ այլն: