08:50 | 24.12.22 | Նորություններ | 4008

«1991 ստորաբաժանումը» հայտեր է ընդունում

FAST հիմնադրամը հայտնել է «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբի 7-րդ նախապատրաստական դասընթացին մասնակցելու համար հայտերի ընդունման մեկնարկի մասին։

Տվյալագիտության եւ արհեստական բանականության վեցամսյա դասընթացներն անվճար են եւ հասանելի են զորակոչի ենթակա տղաներին եւ երիտասարդ աղջիկներին, ովքեր ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն եւ մաթեմատիկա) ոլորտի առնվազն բակալավրի աստիճան եւ դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։

Հայտերն ընդունվում են մինչեւ 2023 թվականի հունվարի 8-ը ներառյալ:

Հայտը կարող եք լրացնել այս հղումով:

Կարդացեք Մեդիամաքսի հատուկ նախագիծը «1991 ստորաբաժանման» մասին: