10:16 | 21.12.22 | Նորություններ | 2325
DataArt Armenia ընկերությունում կայացել է “Good decisions in tough times” թեմայով քննարկում։
DataArt Armenia-ի փոխտնօրեն եւ ՄՌԿ տնօրեն Իշխան Մարգարյանը նշել է, որ միջոցառման գաղափարը ծագել է պատահաբար՝ մի գավաթ գինու շուրջ ծավալված քննարկումների ժամանակ։
Իր ելույթում Իշխան Մարգարյանը խոսել է անձնական եւ մասնագիտական աճի մասին:
Hundred ընկերության համահիմնադիրներ Նարեկ Աբգարյանն եւ Լևոն Ղարիբյանը խոսել են ներդրումային որոշումների կայացման եւ անձնական ֆինանսների մասին:
Հանդիպման վերջնամասում ռազմավարական մտածողության թեմայով ելույթ է ունեցել ներդրող եւ խորհրդատու Ամուր Ավագյանը։