15:30 | 12.12.22 | Նորություններ | 2484
Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ մեկնարկում է «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթը։
Մրցույթի նպատակն է նորարական գաղափարների միջոցով բարձրացնել մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը՝ իրականացնելով ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր։
Մասնակցելու համար կարող են դիմել հետեւյալ պահանջներին բավարարող թիմերը՝
• Յուրաքանչյուր թիմ պետք է բաղկացած լինի առնվազն 3 մասնակցից, որոնց տարիքը գերազանցում է 15-ը։
• Թիմից առնվազն մեկ մասնակից պետք է լինի մարդու իրավունքների մասնագետ կամ ունենա փորձ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
• Նախընտրելի է թիմում ներգրավել տեխնոլոգիական գիտելիքներ ունեցող մասնագետ։
• Առաջարկվող գաղափարը պետք է ուղղված լինի Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների լուծմանը։
• Հայկական շուկայում արդեն իսկ գոյություն ունեցող եւ կիրառվող մտքերը կրկնօրինակելը չի խրախուսվում, սակայն նմանատիպ նախագծերից ներշնչված եւ նորարական կոմպոնենտով համալրված գաղափարներն ընդունելի են։
• Նորարարական բաղադրիչն ապահովելու համար ցանկալի է, որ առաջարկվող գաղափարը ներառի թվային կամ տեխնոլոգիական լուծում։
• Վերջնական պրոդուկտը պետք է լինի հայերեն։ Հավելյալ լեզուների օգտագործումը ողջունելի է։
Դիմելու վերջնաժամկետն է 2023 թ․ հունվարի 20-ը, առցանց հայտադիմումը լրացնել հնարավոր է այստեղ։ Դրույթներին եւ պայմանները հասանելի են այստեղ։
Մրցույթն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ եւ մարդու իրավունքների պաշտպանությունը» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի եւ ՄԻՊ հաստատության հետ համատեղ նախաձեռնությամբ։