Google-ն ավանդույթի համաձայն ամեն տարի ներկայացնում է աշխարհում ամենատարածված որոնումները։
Հիմնական միտումների համաշխարհային ցանկն ունի այս պատկերը։
Որոնման հիմնական հարցումը Wordle խաղն է:
Որոնումների մեջ ամենահայտնի մարդկանց թվում են Ջոնի Դեփը, Էմբեր Հերդը եւ Ուիլ Սմիթը: Նրանք դարձել են նաեւ ամենահայտնի դերասանները, թեեւ ցանկի առաջին երկուսն ակնհայտորեն բարձրակարգ դերերի համար չեն հայտնվել առաջին տեղում: Նույնը կարելի է ասել Քրիս Ռոքի մասին։
Օգտատերերի շրջանում ամենահայտնի ֆիլմերի հնգյակում են՝ Thor: Love and Thunder, Black Adam, Top Gun 2: Maverick, Batman եւ Encanto ֆիլմերը:
Սերիալներից ամենահետաքրքիրն էին` «Euphoria, House of the Dragon, Moon Knight, The Watcher, Inventing Anna հեռուստաշոուները:
Առանձին-առանձին Google-ը նշել է, թե ինչ են որոնել Lens-ի տեսախցիկի միջոցով: Օրինակ՝ օգտատերերը հաճախ ցանկացել են ճանաչել փակ ֆիլոդենդրոնի ծաղիկը եւ պարտեզի վարդը, ինչպես նաեւ տնային կարճ մորթով կատվին եւ տաբբի տեսակի կատվին։