10:26 | 02.12.22 | Նորություններ | 12148

Հայկական սիրելի կպչուկները «Viber»-ում՝ արդեն անիմացված տարբերակով

Աղջկա եւ տղայի կերպարներով, հայկական գրառումով ստիկերների (կպչուկների) հաջողությամբ ոգեշնչված՝ Վիվա-ՄՏՍ-ն այս անգամ ներկայացնում է անիմացված տարբերակով «Viber» կպչուկների նոր փաթեթ:

«Նոր թողարկված անիմացված «Viber» ստիկերների գրառումները առօրյա խոսքում հաճախակի կիրառվող արտահայտություններ են, որոնք արդեն հաճույքով օգտագործվում են: Ստիկերները հասանելի են անվճար ներբեռնման համար եւ չունեն ժամկետային սահմանափակումներ: «Viber»-ի եւ Վիվա-ՄՏՍ-ի նոր նախաձեռնությունը եւս մեկ կարեւոր քայլ է տարատեսակ թվային հարթակներում ընկերության եւ բաժանորդների միջեւ հաղորդակցման ուղիների ընդլայնման գործում, ինչը համահունչ է ընկերության թվային փոխակերպման ռազմավարությանը»,- ասված է Վիվա-ՄՏՍ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հայկական կերպարներով «Viber» ստիկերների օգտագործման ցուցանիշներն օրեցօր աճում են: Ներկայում՝ Վիվա-ՄՏՍ-ի «Viber» ալիքը միավորում է 270 000 օգտագործողի:

«Թվային ոլորտում ներկայիս միտումները թելադրում են շուկայում առաջարկել համաշխարհային ծառայություններ՝ ազգային փաթեթավորմամբ, ներառյալ խորհրդանիշեր, կերպարներ եւ գույներ: Հեռահաղորդակցությունը գործ ունի ոչ միայն ապրանքների եւ ծառայությունների, այլեւ զգացմունքների հետ, եւ մենք այսօր զգացմունքներ կիսելու, պատկերային եւ տեքստային տարբերակով հայերեն հաղորդակցվելու հնարավորություն ենք ստեղծում մարդկանց համար: Վաղուց ենք համագործակցում «Viber»-ի հետ եւ ապագա գործակցության զգալի հեռանկարներ ենք տեսնում», -նշել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Ինչպե՞ս ներբեռնել Վիվա-ՄՏՍ-ի նոր անիմացված ստիկերները

Կպչուկները հասանելի են «Viber»-ի ստիկեր մարկետում՝ «Viva-MTS animated stickers» որոնմամբ: Ստիկերները կարելի է անվճար ներբեռնել, դրանք հասանելի են առանց սահմանափակումների: Ստիկերները հասանելի են Վիվա-ՄՏՍ-ի եւ մյուս բջջային օպերատորների բաժանորդներին: Ստիկերները կարելի է ներբեռնել https://vb.me/mts_am3_pr հղմամբ: