12:40 | 25.11.22 | Նորություններ | 2247

Դրամաշնորհային մրցույթ՝ սոցիալական ձեռնարկատիրության, գործարարության խթանման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` երիտասարդության շրջանում սոցիալական ձեռնարկատիրության, գործարարության, սոցիալիզացիայի, առաջնորդության խթանման նպատակով:

Մրցույթի շրջանակում հաղթող կարող է ճանաչվել 1-ից ավելի մասնակից։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 10 միլիոն դրամ։

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետեւյալ նվազագույն չափանիշներին՝

•    առնվազն 3 նմանատիպ ծրագրի իրականացման փորձառություն,
•    ծրագրի աշխատակազմի փորձառություն (համապատասխան հետազոտական, վերլուծական եւ ուղեցույցերի մշակման փորձը կդիտվի առավելություն),
•    ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն:

Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձեւով` www.armeps.am համակարգի միջոցով։ Վերջնաժամկետը դեկտեմբերի 8-ն է: