11:34 | 17.11.22 | Նորություններ | 2885

Հայտնի են աշխարհի ամենատարածված գաղտնաբառերը

NordPass ծառայությունը հրապարակել է ամենատարածված գաղտնաբառերի ցանկը։

Չնայած կիբերանվտանգության մասին աճող իրազեկմանը` ցանկը գլխավորում են ամենապարզ եւ հայտնի բառերն ու սիմվոլների համադրությունները։

Աշխարհի ամենահայտնի գաղտնաբառերի տասնյակն այս տեսքն ունի՝

•    password
•    123456
•    123456789
•    guest
•    qwerty
•    12345678
•    111111
•    12345
•    col123456
•    123123

Մշակողները նշում են, որ գրեթե բոլոր այս գաղտնաբառերը կարող են կոտրվել մեկ վայրկյանից պակաս ժամանակում: Լավագույն 200-ում ընդգրկված ավելի բարդ տարբերակներից են՝ D1lakiss (21 տող եւ 3 ժամ կոտրելու համար), Groupd2013 (46 տող եւ 3 ժամ կոտրելու համար), 9136668099 (53 տող եւ 4 օր կոտրելու համար), marseille (168-րդ տեղ եւ 1 օր):

Ցանկը կազմվել է կիբերանվտանգության միջադեպերի ուսումնասիրման մեջ մասնագիտացած անկախ հետազոտողների հետ համատեղ։ Նրանք գնահատել են 3 ՏԲ տվյալի բազա եւ կազմել գաղտնաբառի տարածվածության ընդհանուր վարկանիշը։