12:08 | 15.11.22 | Նորություններ | 1888

ԳՏԿ-ում կայացել է ՏՏ կարողությունների զարգացման ծրագրի ավարտական միջոցառումը

Նոյեմբերի 11-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացել է ՏՏ կարողությունների զարգացման ծրագրերի 150 մասնակցի ավարտական միջոցառումը:

Միջոցառման հագեցած օրակարգը, հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից բացի, ներառում էր նաեւ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի բանախոսների մասնակցությամբ քննարկումներ, մասնագիտական կողմնորոշման սեմինարներ, աշխատանքի տոնավաճառ եւ Ծրագրի մասնակից երիտասարդների ավարտական նախագծերի ինտերակտիվ ցուցահանդես:

Աշխատանքի տոնավաճառի ընթացքում տեխնոլոգիական ոլորտը ներկայացնող մասնավոր ընկերությունները ծրագրի մասնակիցներին ներկայացրել են առկա աշխատանքային հնարավորությունները եւ տեղում վարել հարցազրույցներ հնարավոր թեկնածուների հետ:

Շիրակի մարզի Ախուրյան եւ Արփի համայնքների ավագ դպրոցների ավելի քան 30 աշակերտի մասնակցությամբ կազմակերպվել են նաեւ ծրագրավորման ու գրաֆիկական դիզայնի մասնագիտական կողմնորոշման սեմինարներ:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։