12:32 | 14.11.22 | Նորություններ | 1605
Հայկական LiveBoard, Text’nPayme եւ GOTCHA ստարտափները Վրաստանում մասնակցում են 500 Global միջազգային աքսելերացիոն ծրագրին։
LiveBoard-ը տրամադրում է բոլորը մեկում հարթակ, որը հատուկ ստեղծված է մանկավարժների համար: Այն թույլ է տալիս նրանց առցանց դասավանդման ձեւաչափով սովորեցնել եւ շփվել ուսանողների հետ իրական ժամանակում, ինչպես նաեւ կազմակերպել նրանց դասավանդման գործընթացը: Հարթակը թույլ է տալիս ստանալ վճարումներ եւ խթանել նրանց ծառայությունները՝ նոր ուսանողներ ձեռք բերելու համար:
Text'nPayMe-ն թվային ստեղնաշար է, որը բանկերի հաճախորդներին հնարավորություն է տալիս գումար ուղարկել ցանկացած սոցիալական ցանցում, մեսենջերում, նաեւ մուտքագրման դաշտ ունեցող ցանկացած այլ հավելվածի միջոցով: Գումար փոխանցելու համար անհրաժեշտ է ընդամենն օգտագործել տեքստային կամ ձայնային համապատասխան հրաման եւ հաստատել գործարքը:
GOTCHA-ն համակարգչային տեսողության վրա հիմնված տեխնոլոգիա է, որը հայտնաբերում է թաքնված հույզերը եւ բացահայտում հնարավոր խաբեության դեպքերը դեմքի մկանային գործողությունների վերլուծության եւ մարդու դեմքի վարքագծի նույնականացման միջոցով: Այն հիմնված է վարքագծային գիտության հետազոտության վրա:
500 Global աքսելերատորը երկշաբաթյա ինտենսիվ ծրագրով նախագծված է խթանել ձեռներեցությունը, օգնել զարգացնել տեխնոլոգիական էկոհամակարգը, կապվել միջազգային ցանցերի հետ եւ օգնել իրենց մասնակից ընկերություններին ներդրումներ ներգրավելիս: