11:10 | 08.11.22 | Նորություններ | 1267

BANA-ի SAP Startup Factory-ի ստարտափները կներկայացնեն իրենց գաղափարները

Նոյեմբերի 11-ին Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցի (BANA) SAP Startup Factory-ի աքսելերացիոն ծրագրի 2-րդ շրջափուլի ռեզիդենտ ստարտափները կներկայացնեն իրենց գաղափարներն ու նախագծերը։

Դեմո օրվա ընթացքում ելույթ կունենան հետեւյալ 6 ստարտափները․

•    Bliink,  
•    RedRays,
•    Elly,
•    FasTest,
•    Prelaunch,
•    Yung։

Դեմո օրվան մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ։

Հայաստանում SAP Startup Factory-ի հիմնումը հնարավոր է դարձել «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրամիության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության կողմից, իսկ իրականացումն ապահովում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ):