11:28 | 04.11.22 | Նորություններ | 2320

«Մեքենայական ուսուցման հիմունքներ» անվճար դասընթաց

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից՝ PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Հզորացնելով ճարտարագիտությունը» շարքի ներքո հայտարարվել է «Մեքենայական ուսուցման հիմունքներ» անվճար դասընթացի հայտերի ընդունման մեկնարկը։

«Մեքենայական ուսուցման հիմունքներ» դասընթացը հնարավորություն է տալիս ծանոթանալ մեքենայական ուսուցման հիմնական մեթոդներին ու ալգորիթմներին, դրանցում կիրառվող մաթեմատիկական նկարագրություններին եւ մոտեցումներին, կիրառման բնագավառներին ու ծրագրավորման միջավայրերին, ինչպիսիք են PYTHON-ը եւ NI LabVIEW-ն։

«Մեքենայական ուսուցման հիմունքներ» դասընթացը բաղկացած է տեսական եւ գործնական պարապմունքներից։ Գործնական պարապմունքները հնարավորություն են տալիս կիրառել ծրագրային միջավայրերը, լուծել տարբեր կիրառական խնդիրներ, կիրառել ստացված տեսական գիտելիքներն՝ իրական սարքերից տվյալների հավաքագրման եւ տարբեր ալգորիթմների փորձարկման համար։

Դասընթացի տեւողությունը 5 շաբաթ է, մեկնարկը նախատեսվում է նոյեմբերի 21-ին։ Ընտրությունը կատարվելու է հարցազրույցի հիման վրա: Դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։

Գրանցվել հնարավոր է մինչեւ նոյեմբերի 15-ը՝ լրացնելով առցանց հայտաձեւը:

Դասընթացն իրականացվելու է PMI Science գիտահետազոտական կենտրոնի ժամանակակից սարքավորումներով հագեցած կրթական լաբորատորիայում։

Լրացուցիչ տեղեկատվություն հասանելի է այստեղ։