16:39 | 28.10.22 | Նորություններ | 3339

Նոյեմբերի 1-ին կմեկնարկի «ԻննոԻջեւան» ծրագրի աշխատարանը

Նոյեմբերի 1-ին Իջեւանում տեղի կունենա ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ԻննոԻջեւանի՝ «Իջեւանում տնտեսական զարգացում եւ նորարարության խթանում՝ պետություն-մասնավոր համագործակցության եւ համայնքային էկոհամակարգերի ստեղծման միջոցով», ծրագրի բութքեմփի պաշտոնական բացումը։

«ԻննոԻջեւանի» շրջանակում Իջեւանում կգործի իննովացիոն կենտրոն, կմեկնարկի Իրական դպրոցի Իջեւանյան կրթական ծրագիրը, ինչպես նաեւ Իջեւանի եւ շրջակա գյուղերի ՓՄՁ-ների համար նախատեսված աշխատարանները։

Աշխատարանը նախատեսված է Իջեւանում եւ շրջակա համայնքներում գործող ՓՄՁ-ների գործունեության խթանմանը՝ զբոսաշրջության, բարձրարժեք գյուղատնտեսության եւ սննդի վերամշակման ոլորտներում։

Նախատեսվում են դեմ առ դեմ եռօրյա հանդիպումներ՝ զբոսաշրջության, բարձրարժեք գյուղատնտեսության եւ սննդի վերամշակման ոլորտների շահառուների հետ։ Հանդիպումների ընթացքում տեղի են ունենալու ոլորտային մասնագետների ելույթներ, հաջողված փորձերի ներկայացումներ եւ աշխատարաններ։

Գլխավոր նպատակը Իջեւանում եւ շրջակա համայնքներում ապահովել տնտեսական աճ, զբաղվածության աճ եւ ներքին ու արտաքին արտագաղթի կրճատում։

Աշխատարանի մասնակիցներ կարող են լինել Իջեւան քաղաքում եւ շրջակայքում զբոսաշրջության, բարձրարժեք գյուղատնտեսության եւ սննդի վերամշակման ոլորտներում գործող տեղական ՓՄՁ-ները, ստարտափները։ Մասնակցությունը բաց գրանցմամբ է։

Միջոցառմանը ներկա կլինեն Իջեւանի համայնքապետարանի, ԱՏՁՄ, COWO աշխատամիջավայրի ղեկավար կազմերը եւ ԵՄ ներկայացուցիչները։