11:40 | 27.10.22 | Նորություններ | 2477

Krisp-ն ընդգրկվել է G2-ի վարկանիշում որպես ձայնի ճանաչման լավագույն ծրագրակազմ

Հայկական Krisp-ը, որն արհեստական բանականության օգնությամբ իրական ժամանակում ձայնը մաքրում է կողմնակի աղմուկից, ընդգրկվել է G2-ի վարկանիշում որպես ձայնի ճանաչման լավագույն ծրագրային ապահովումներից մեկն աշխարհում։

Krisp-ը մշակում է աուդիո եւ վիդեո լուծումներ՝ հստակ եւ անկաշկանդ հաղորդակցվելու հնարավորություն ապահովելու նպատակով: Արհեստական ինտելեկտով աշխատող աղմուկի, ձայնի եւ արձագանքի չեղարկման Krisp-ի տեխնոլոգիան աջակցում է ավելի քան 150 միլիոն օգտատիրոջ ամբողջ աշխարհում եւ հազարավոր փոքր ձեռնարկությունների, կազմակերպությունների, կոնտակտային կենտրոնների։

G2-ի անվանակարգում ընդգրկվելու համար պրոդուկտը պետք է համապատասխանի հետեւյալ չափանիշներին՝

•    ներառի բառապաշարներ եւ տարբեր բնական լեզուների համար ճանաչման մոդելներ,
•    ստեղծի եւ տարածի փաստաթղթեր, որոնք պարունակում են ձայնի ճանաչման միջոցով փոխակերպված տեքստեր,
•    մշակի եւ թարգմանի բազմատեսակ եւ մեծաքանակ աուդիո կամ վիդեո ֆայլեր,
•    տրամադրի թարմացումներ լեզվի մոդելների համար եւ թույլ տա օգտատերերին բարելավել բառապաշարը,
•    տրամադրի հարմարվողական հատկանիշներ՝ աղմկոտ խոսքի արտագրումը թույլ տալու նպատակով,
•    տեղեկատվություն ստանա հեռախոսով, ձեռքի ձայնագրիչներով կամ մոբայլ սարքերով։

photo © Krisp


G2-ը ծրագրային ապահովման ամենամեծ հարթակներից մեկն է։ Տարեկան ավելի քան 60 միլիոն մարդ, ներառյալ Fortune 500 ընկերությունների աշխատակիցները, օգտագործում են G2-ը, որպեսզի կայացնեն ծրագրային ապահովման ավելի խելացի որոշում՝  հիմնված մասնագիտական արձագանքների վրա:

Ամբողջական վարկանիշին կարող եք ծանոթանալ այստեղ։