15:08 | 14.10.22 | Նորություններ | 2292

Microsoft-ը 31 տարի անց հրաժարվում է Office ապրանքանիշից

Ռեբրենդինգի շրջանակում Microsoft ընկերությունն այս տարվա նոյեմբերին կփոխի office.com կայքի անվանումն ու լոգոն։

2023 թվականին Microsoft-ը կթարմացնի բոլոր Office փաթեթները Windows-ի եւ շարժական սարքերի համար, գրում է The Verge-ը:

Վերափոխված Office-ը կկոչվի Microsoft 365: Այն կներառի նաեւ մի շարք լրացուցիչ գործառույթներ: Word, Excel, Outlook եւ PowerPoint հավելվածները կպահպանեն իրենց անունները:

2023 թվականին Microsoft-ը կճանաչի Office ապրանքանիշը հնացած, բայց դեռ չի դադարեցնի օֆիսային փաթեթի վաճառքը։ Այն կառաջարկվի մասնավոր հաճախորդներին, ըստ երեւույթին, ժամանակավոր:

Microsoft-ը սկսել է օգտագործել Office ապրանքանիշը 1990 թվականի նոյեմբերին։ Գրասենյակային փաթեթի առաջին տարբերակը ներառում էր երեք ծրագիր՝ Word, Excel եւ PowerPoint: