12:14 | 22.09.22 | Նորություններ | 2015

SmartGateVC-ն ներդրում է կատարել Cloudchipr-ում

SmartGateVC-ն հայտարարել է Cloudchipr-ում նախասաղմնային փուլի ներդրման մասին, որը ամպային ծախսերի կառավարման եւ վերլուծական հարթակ է բազմաբնույթ ամպային հաշիվների համար:

Այն ապահովում է ամբողջ ամպային գործունեության տեսանելիություն եւ հայտնաբերում է չօգտագործված ռեսուրսները՝ օգտագործելով նախապես սահմանված զտիչներ: Սա ինքնասպասարկման հարթակ է, որը նախատեսված է ոչ SRE մասնագետներ համար (հիմնադիրներ, օպերատորներ եւ ծրագրավորողներ), ինչը թույլ է տալիս կարճ ժամանակում արագ գնահատել եւ հաճախորդների համար առաջարկել մրցունակ, թափանցիկ ու հարմար գնային մոդել:

«Cloudchipr-ը պատկերացրեք որպես կախարդական փայտիկ. յուրաքանչյուր հաճախորդին, որը մենք ներկայացնում էինք, անմիջապես հայտնաբերում էին ամպային ծախսերի 10-30% խնայողություն, դա հատկապես կարեւոր է տնտեսական անկման ֆոնին, երբ ընկերությունները պետք է շատ ավելի զգույշ լինեն ծախսերի նկատմամբ: Մինչ աշխարհը գնում է բազմաֆունկցիոնալ/հիբրիդային ամպային համակարգերի, մենք հավատում ենք Cloudchipr-ի ներուժին՝ բազմաֆունկցիոնալ ամպային կառավարման մեջ նոր կատեգորիա սահմանելու պոտենցիալին»,- նշել է SmartGateVC-ի գործընկեր Աշոտ Արզումանյանը։

«Աշոտը, Վազգենը եւ SmartGateVC-ի թիմը մեզ հետ քայլել են բոլոր գործընթացներում՝ սկսած հիմնադրումից մինչեւ հաճախորդների ձեռքբերում: Նրանք մեզ հետ կիսում են իրենց հսկայական գիտելիքները, փորձը եւ կապերը: Օգնության եւ գործընկերության նման ամուր ձեռքը յուրաքանչյուր վաղ փուլի ձեռնարկատիրոջ երազանքն է»,- ասել է Cloudchipr-ի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Աշոտ Այվազյանը:

Cloudchipr-ը սկսել է եկամուտ բերել իր բետա թողարկումից մեկ շաբաթ անց, եւ ավելի քան 15 ընկերություն արդեն օգտագործում է այն: Բացի ծախսերը խնայելուց, Cloudchipr-ը նաեւ շրջակա միջավայրի համար բարենպաստ հարթակ է, որն օգնում է խնայել էներգիան եւ նվազեցնել ամպային ածխածնի արտանետումները: Ծախսերի խնայողությունը, էներգիան եւ էկոլոգիան մեր օրերում առաջնային են, եւ հենց այստեղ է Cloudchipr-ն օգտակար: Ընկերության գործունեության այլ հետաքրքիր մանրամասները ներկայացված են տեսանյութում։