17:29 | 06.09.22 | Նորություններ | 1878

Շուկա մուտք գործելու փուլում գտնվող պրոդուկտների համար դրամաշնորհային մրցույթն ընդունում է հայտեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է, որ մեկնարկում է 2022 թվականի «Գաղափարից մինչեւ բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Շուկա մուտք գործելու փուլում գտնվող պրոդուկտների համար» դրամաշնորհային մրցույթը:  

Նախատեսվում է դրամաշնորհներ տրամադրել շուկա մուտք գործելու փուլում գտնվող ընկերություններին, որոնց արտադրանքի եւ ծառայության նախատիպը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը եւ արդի խնդիրների եւ մարտահրավերների լուծմանը՝ տեխնոլոգիաների կիրառմամբ:

Ընդհանուր բյուջեն 200,000,000 դրամ է: Մրցույթը հաղթահարած յուրաքանչյուր ընկերության նախատեսվում է տրամադրել մինչեւ 10,000,000 դրամ:

Մրցույթի վերաբերյալ բոլոր մանրամասները, անցկացման կարգը, հայտ կազմելու եւ ներկայացնելու պայմանները ներկայացված են այստեղ։