15:15 | 23.08.22 | Նորություններ | 2326

Հայկական iMedFlow ստարթափը ներկայացված է Product Hunt-ում

Հայկական iMedFlow ստարթափը ներկայացված է Product Hunt-ում:

iMedFlow-ն ստացիոնար պայմաններում դեղորայքի հետեւման եւ արձանագրությունների պահպանման գործիք է եւ ներքին գործառնական համակարգ փոքր եւ միջին կլինիկաների ու հիվանդանոցների համար:

Այն օգնում է հետեւել բժշկական անձնակազմի՝ նշանակված հանդիպումների եւ հասանելիության օրացույցին, բուժքույրերի հետեւողականությանը բուժառուների բուժման ընթացքին, ինչպես նաեւ վերջիններիս հիվանդության պատմությանը՝ ներառյալ նախորդ բուժումները, նշանակված դեղորայքը եւ ալերգիաները։