18:08 | 18.08.22 | Նորություններ | 2625

JSConf Armenia-ն ընդունում է մասնակցության հայտեր

Հոկտեմբերի 15-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի ամենամյա JSConf Armenia կոնֆերանսը։

Այն ամեն տարի միավորում է ծրագրավորողների Հայաստանից ու արտերկրից՝ կիսվելու իրենց գաղափարներով, փորձով եւ գիտելիքով: Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել ՏՏ ոլորտի խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին, տեղեկանալ այդ ընկերություններում առկա թափուր աշխատատեղերի մասին եւ ստանալ հետաքրքիր աշխատանքային առաջարկներ։

Մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ: Որպես խոսնակ գրանցվելու համար՝ այստեղ, վերջնաժամկետը սեպտեմբերի 9-ն է, իսկ հովանավորության համար՝ այստեղ։

JavaScript Conference Armenia-ն հիմնադրվել է ՏՏ ոլորտի մասնագետներ Ալեքսանդր Ադամյանի, Ռուբեն Մեսչյանի, Գեւորգ Հարությունյանի եւ Էդգար Մարուքյանի կողմից։ Նպատակն է ստեղծել JavaScript ծրագրավորողների միասնական համայնք ու ոգեւորել ոլորտի սկսնակներին միանալ այդ համայնքին: