17:04 | 15.08.22 | Նորություններ | 1933

TikTok-ում ներդրվել է տեքստը պատկերի վերածող AI գեներատոր

TikTok-ում ավելացրել է նոր AI greenscreen էֆեկտը, որը թույլ է տալիս օգտվողներին մուտքագրել տեքստ` ծրագիրը վերածելով պատկերի: Այնուհետեւ այս պատկերը կարող է օգտագործվել որպես տեսանյութի ֆոն:

Տեքստը պատկեր դարձնող արհեստական ինտելեկտի համակարգերը եւ՛ ընդունակությամբ, եւ՛ հանրաճանաչությամբ աճում են մեծ արագությամբ։ Վառ ապացույցն աշխարհի ամենաթեժ հավելվածում՝ TikTok-ում, դրանց հայտնվելն է:

TikTok-ի համակարգի արդյունքը բավականին պարզ է՝ համեմատած ժամանակակից տեքստից-պատկեր մոդելների հետ, ինչպիսիք են Google-ի Imagen-ը, OpenAI-ի DALL-E 2-ը կամ Midjourney-ի համանուն ծրագիրը: Այն ստեղծում է բավականին վերացական պատկերներ։ Այլ մոդելները կարող են ստեղծել ինչպես ֆոտոռեալիստական պատկերներ, այնպես էլ բարդ ու համահունչ նկարազարդումներ, որոնք, կարծես, ստեղծել են մարդիկ:


Այնուամենայնիվ, TikTok-ի մոդելի սահմանափակումները կարող են դիտավորյալ լինել: Նախ, ավելի առաջադեմ մոդելները պահանջում են ավելի մեծ հաշվողական հզորություն, ինչը ընկերության համար ծախսատար է եւ մեծ ռեսուրսներ պահանջող: Երկրորդ՝ TikTok-ն ունի ավելի քան մեկ միլիարդ օգտատեր, եւ այս բոլոր անհատներին տալով ուժ՝ ստեղծելու ֆոտոռեալիստական պատկերներ այն ամենից, ինչ նրանք կարող են երեւակայել, կարող է հանգեցնել մտահոգիչ արդյունքների:

Տեքստ-պատկեր AI-ի մշակման շրջանն սկսվել է 2021 թվականին՝ OpenAI-ի կողմից DALL-E-ի սկզբնական թողարկումով: Երկու տարի էլ չանցած՝ տեխնոլոգիան TikTok-ի միջոցով արդեն միլիոնավոր մարդկանց ձեռքում է: