16:15 | 10.08.22 | Նորություններ | 1814
Սա Meta-ի պատմության մեջ պարտատոմսերի առաջին թողարկումն է, գրում է Reuters-ը։ SEC-ին ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ արժեթղթերը թողարկվել են օգոստոսի 4-ից 9-ը։
Ընկերությանը միջոցներ են անհրաժեշտ բաժնետոմսերը հետ գնելու, այլ ընկերություններում ներդրումներ կատարելու եւ ձեռք բերելու համար: Դրանք նաեւ կօգնեն Meta-ին ֆինանսավորել իր խոշոր նախագծերը, օրինակ՝ մետատիեզերքի մշակումը։
Այս փետրվարին Meta-ն հայտնել էր Facebook-ի օգտատերերի կորստի մասին, իսկ հուլիսին՝ եռամսյակային եկամուտների առաջին անկման մասին: