16:24 | 05.08.22 | Նորություններ | 1820

«Արմաթ» լաբորատորիաներ կներդրվեն Քուվեյթում եւ Ֆրանսիայում

Հոկտեմբերից «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցները կներդրվեն նաեւ Քուվեյթում եւ Ֆրանսիայում։

2022թ․-ի տվյալների համաձայն՝ Հայաստանի ու Արցախի, Վրաստանի եւ Հնդկաստանի տարածքում գործում է մոտ 630 «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց, որտեղ շուրջ 17,000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2011-ից սկսած նախաձեռնել եւ իրականացնում է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ներդրման կրթական ծրագիրը: