13:18 | 04.08.22 | Նորություններ | 1964

Հայկական SkyBucket-ը Product Hunt-ում է

Հայկական SkyBucket ստարտափը տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում է եւ պայքարում է օրվա #1 պրոդուկտ դառնալու համար։

SkyBucket-ը տրամադրում է բոլորը մեկում հարթակ, որտեղ միավորվում եւ կառավարվում են տարբեր սոցիալական ցանցերից եւ աղբյուրներից պահպանած ու նշած էջերը՝ ստեղծելով թղթապանակներ, ավելացնելով նկարագրություններ եւ օգտագործելով զտիչներ ու որոնման տող: Այն հասանելի է վեբ եւ մոբայլ տարբերակներով:

Պրոդոկտի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ։




SkyBucket-ը BuildUp Bootcamp-ի շրջանավարտների նախագծերից մեկն է։

Product Hunt-ն օգնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող կազմակերպություններին բարելավել հաշվարկի գործընթացն ու հաջողությամբ իրականացնել նախագծերը։