13:19 | 07.07.22 | Նորություններ | 1586
Օգոստոսի 12-13-ին Երեւանում առաջին անգամ կանցկացվի աշխարհում մեծ ճանաչում ունեցող PyData Yerevan 2022 տվյալագիտության համաժողովը։
PyData Yerevan 2022-ը լինելու է երկօրյա միջոցառում՝ ելույթներով, ձեռնարկներով, հիմնական բանախոսներով եւ համայնքային միջոցառումներով:
Մասնակիցները հնարավորություն կունենան տվյալների գիտության նոր հորիզոններ բացահայտել, շփվել հայտնի փորձագետների հետ, փոխանակել գաղափարներ ու մտքեր համայնքի ներկայացուցիչների հետ, սովորել միմյանցից՝ լուծելու դժվար խնդիրները եւ զարգացնելու ավելի ուժեղ համայնք:
Միջոցառումը կմիավորի տվյալների գիտության ոլորտի ավելի քան 40 տեղական եւ միջազգային մասնագետի։ Ելույթները կլինեն տարբեր ձեւաչափերով՝ սեմինարներ, զրույցներ եւ պանելային քննարկումներ՝ ուսուցման բազմազան փորձառություններ ստեղծելու համար:
PyData Yerevan 2022-ի մասնակցությունը վճարովի է, տոմսեր հնարավոր է ձեռք բերել՝ անցնելով հղումով: Օրակարգին կարելի է ծանոթանալ այստեղ։
PyData Yerevan 2022-ը կազմակերպում է Հայաստանի ամերիկյան համալսարանը ՀԱՀ Ասիական գիտության եւ ճարտարագիտության քոլեջի հետ համատեղ։
PyData-ն ԱՄՆ-ում գործող 501(c)3 շահույթ չհետապնդող կազմակերպության NumFOCUS-ի կրթական ծրագիր է: Համաշխարհային PyData ցանցը նպաստում է տվյալների կառավարման, մշակման, վերլուծության եւ վիզուալիզացիայի լավագույն փորձի, նոր մոտեցումների եւ զարգացող տեխնոլոգիաների քննարկմանը: