12:44 | 01.07.22 | Նորություններ | 2122

Gmail-ը նոր դիզայն ունի

Այս տարվա սկզբին Google-ը հայտարարել էր թարմացված Gmail-ի մասին, որը կհեշտացնի Gmail-ի, Chat-ի եւ Meet-ի գործառույթների միջեւ անցումները: Այժմ որոշ օգտատերեր սկսել են ստանալ այս թարմացումը:

Եթե այն հասանելի է ձեզ, երբ մուտք եք գործում ձեր էլ․ փոստ, ապա կտեսնեք հաղորդագրություն՝ կարգավորելու Chat եւ Meet ինտեգրումը, ինչպես նաեւ փոփոխություններ կնկատեք ինտերֆեյսում:


Նոր տարբերակը թույլ է տալիս արագ անցնել փոստի, հանդիպումների եւ կարեւոր նամակագրությունների միջեւ՝ առանց նոր ենթաէջեր բացելու: Ցանկության դեպքում կարգավորումներում կարող եք վերադառնալ հին դիզայնին։

Նաեւ նոր ինտերֆեյսում փոխվել են աջ վահանակի պատկերակները՝ այժմ դրանք Material You ոճով են, որոնք Google-ը ակտիվորեն գովազդում է դեռեւս անցյալ տարվանից։


Նոր ինտերֆեյսն արդեն սկսել է աստիճանաբար թարմանալ Gmail-ի բոլոր օգտատերերի վրա (ինչպես բաժանորդագրությամբ, այնպես էլ սովորական Google հաշվով)։ Նշվում է, որ տարբեր տեսակի հաշիվներ ունեցող օգտատերերի համար թարմացված հավելվածի ինտերֆեյսը տարբեր կլինի։