11:56 | 27.06.22 | Նորություններ | 1462

Տեղի է ունեցել Ճարտարագիտական մոդելավորման 3-րդ մրցույթը

«Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների կողմից Հայաստանի ազգային ագրարային համալսարանում անցկացվել է Ճարտարագիտական մոդելավորման երրորդ մրցույթը, որի ընթացքում «Արմաթ»-ի սաները ցուցադրել են եռաչափ մոդելավորման իրենց գիտելիքները, հմտությունները և ճարտարագիտական դետալների ու մեխանիզմների պատրաստման լուծումները։

ԱՏՁՄ  հանրային կապերի բաժնից հայտնում են, որ երեխաները մրցել են «Սեյսմակայուն շենք», «Էներգաարդյունավետ հողմաղաց», «Ամրակայուն կամուրջ», «Արդյունավետ ռեդուկտոր» անվանակարգերում։

«Գծագրություն և փորագրություն» մրցույթի 10-13 տարեկան տարիքային խմբի «Սեյսմակայուն շենք» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գոշի միջնակարգ դպրոցի «Արմաթ» թիմը (Ռիտա Ամիրյան, Կարինե Ղազարյան), 14-17 տարեկան տարիքային խմբի «Էներգաարդյունավետ հողմաղաց» անվանակարգում՝ Սարատակի միջնակարգ դպրոցի «Արմաթ» թիմը (Տիգրան Մեսրոպյան, Արթուր Գալստյան)։

«Եռաչափ մոդելավորում և տպագրություն» մրցույթի 10-13 տարեկան տարիքային խմբի «Ամրակայուն կամուրջ» անվանակարգում հաղթել է Գոգարանի միջնակարգ դպրոցի «Արմաթ» թիմը (Անի Գասպարյան, Լուսե Սարգսյան), 14-17 տարեկան տարիքային խմբի «Արդյունավետ ռեդուկտոր» անվանակարգում՝ Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցի «Արմաթ» թիմը (Սարգսյան Սերգեյ, Լևոնյան Անի)։

«Արմաթ» աշխատանոցի խմբավար, 44-օրյա պատերազմի անմահացած մարտիկ Ալբերտ Ծատրյանի անվան խրախուսական մրցանակի է արժանացել Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի «Արմաթ» թիմը (Սիրուշո Խոջայան, Ալիսա Բաբայան)։

Մրցույթը կազմակերպվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից երրորդ անգամ։