15:42 | 15.06.22 | Նորություններ | 1632

Կանցկացվեն տեխնոլոգիական ձեռներեցության դասընթացների մրցույթներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Տեխնոլոգիական ձեռներեցություն» ուղղությամբ դասընթացների անցկացման դրամաշնորհային մրցույթներ։

Մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի պահանջներին համապատասխանող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ՀՀ ոլորտային ուսումնական հաստատությունները, կենտրոնները, տեխնոպարկերը և այն կազմապերպությունները, որոնք իրականացնում են տեխնոլոգիական ոլորտին առնչվող կրթական գործունեություն:

Դրամաշնորհային մրցույթներին կարող եք ծանոթանալ անցնելով հղումներով՝

•    150 մասնակիցների համար դասընթացի կազմակերպում,
•    100 մասնակիցների համար դասընթացի կազմակերպում,
•    50 մասնակիցների համար դասընթացի կազմակերպում։

Հայտերն ընդունվում են մինչև 2022թ. հունիսի 24-ը: